Կարևոր իրադարձություններ

Հայտնի է դարձել՝ հեռախոսազրույցի ժամանակ ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը

03 Հունիս, 2019 17:23
Հայտնի է դարձել՝ հեռախոսազրույցի ժամանակ ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը

Հայտնի է դարձել՝ երկուշաթբի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ինչ են քննարկել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները:

Ինչպես հայտնում է minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել ՌԴ Սուրգուտ քաղաքի օդանավակայանն ադրբեջանցի երկրաբան Ֆարման Սալմանովի պատվին անվանակոչելու առնչությամբ և հավելել, որ այս որոշումն ադրբեջանական հանրության կողմից մեծ գոհունակությամբ է ընդունվել:

Հեռախոսազրույցի ժամանակ նշվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարեհաջող զարգացումը, գոհունակություն է հայտնվել գրանցված ձեռքբերումների առնչությամբ:

Նախագահները նաև կարծիք են հայտնել տարբեր հարցերի շուրջ՝ կապված երկրների միջև հարաբերությունների զարգացման, հեռանկարային համագործակցության, հետագա շփումների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին