Կարևոր իրադարձություններ

Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք տալու մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն չենք ստացել․ դատախազի խորհրդական. Factor.am

03 Հունիս, 2019 16:08
Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք տալու մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն չենք ստացել․ դատախազի խորհրդական. Factor.am

Արդեն մի քանի օր է՝ ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար և նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի խափանման միջոցը Ռուսաստանի Դաշնությունում փոխվել է։

Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, որևէ կերպ չի հաջողվում ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչպես ուրբաթ օրը՝ մայիսի 31-ին, այնպես էլ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Դատախազությունը տեղեկատվություն չունի։

«Կարող եմ միայն ասել, որ մենք այս պահին Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք տալու մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-Factor.am-ի հետ զրույցում հայտնել է   ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին