Կարևոր իրադարձություններ

Ռուս-ադրբեջանական սահմանին անցկացվում է «Սահման՝ վահան» հատուկ գործողությունը

03 Հունիս, 2019 14:35
Ռուս-ադրբեջանական սահմանին անցկացվում է «Սահման՝ վահան» հատուկ գործողությունը

Ադրբեջանի իրավապահ մարմինները հունիսի 3-ին ավանդական ամենամյա «Սահման՝ վահան» գործողությունն են սկսել Ռուսաստանի հետ սահմանային հատվածներում, հայտնում է minval.az-ը՝ մանրամասնելով, որ գործողությունը կտևի մինչև հունիսի 10-ը:

Ներքին գործերի նախարարությունից հստակեցրել են, որ գործողությունն իրականացվում է Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում, որտեղ տեղադրվել են ոստիկանական անցակետեր:

«Սահման՝ վահան» գործողությունն անցկացվում է երկու պետությունների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա: Դրա նպատակն է կազմակերպված հանցավորության տրանսազգային խմբերի, ահաբեկչական կազմակերպությունների անդամների վնասազերծման, ինչպես նաև ապօրինի զենքի, պայթուցիկների, թմրանյութերի հայտնաբերման և տեղափոխման ճանապարհների փակման ուղղությամբ համալիր կազմակերպչական և գործնական միջոցառումների իրականացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին