Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին ցանկանում է առաջիկայում Վրաստան վերադառնալ

03 Հունիս, 2019 14:45
Սաակաշվիլին ցանկանում է առաջիկայում Վրաստան վերադառնալ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին մտադիր է առաջիկայում Վրաստան վերադառնալ: Այս մասին նա ասել է TCH-ին տված հարցազրույցում:

«Մեկ կամ երեք ամիս անց»,- հայրենիք վերադառնալու ժամկետի մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլիին հեռակա կարգով 6 տարվա ազատազրկման են դատապարտել: Այնտեղ նրա դեմ նաև մի քանի քրեական գործ է հարուցված:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հայտարարել էին, որ իրավապահները մտադիր են հասնել այն բանին, որ Ուկրաինան արտահանձնի Սաակաշվիլիին:

Հավելենք նաև, որ վերջերս Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին բավարարել էր ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելու մասին Օդեսայի նախկին նահանգապետի խնդրանքը, ինչի արդյունքում Սաակաշվիլին Ուկրաինա է վերադարձել: 


 

Լրահոս

Դիտել ավելին