Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն, Իսրայելն ու Ռուսաստանը Սիրիայի հարցով գործարքի են պատրաստվում. factor.am

03 Հունիս, 2019 14:08
ԱՄՆ-ն, Իսրայելն ու Ռուսաստանը Սիրիայի հարցով գործարքի են պատրաստվում. factor.am

ԱՄՆ-ն, Իսրայելն ու Ռուսաստանը Սիրիայի հարցով գործարքի են պատրաստվում: Այս մասին հայտնում է  factor.am-ը: Այդ առիթով հունիսին արևմտյան Երուսաղեմում հանդիպում է նախատեսվում՝ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի մասնակցությամբ:

Այս մասին գրում է ՌԲԿ-ն վկայակոչելով Asharq Al-Awsat պարբերականը: Նշենք, որ բանակցությունների մասին ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տունը, Կրեմլում, սակայն, հայտնել էին, որ առայժմ տեղեկություն չունեն այդ մասին:

Կողմերը քննարկելու են Սիրիայի հարցով «ճանապարհային քարտեզը», որը կնախատեսի երկրի վերականգնումը և սիրիական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը: Փոխարենը Ռուսաստանը պետք է հայտարարի հատուկ միջոցառումներ իրականացնելու իր պարտավորության մասին. մասնավորապես՝ վերահսկել Սիրիայում Իրանի դերը և հետևել երկրում քաղաքական գործընթացներին:

Առայժմ հայտնի չէ, թե ով է գործարքի նախաձեռնողը: Asharq Al-Awsat-ի փոխանցմամբ՝ նման համաձայնագիրը Սիրայում ԱՄՆ-ի և նրա գործընկերների, ինչպես նաև արաբական պետությունում Ռուսաստանի շահերի միջև կարող է կապող օղակ դառնալ:

Ընդհանուր առմամբ, բանակցությունների հիմնական թեման Սիրիայում իրանական ներկայությունն է: Հանդիպման ծրագրում այդ հարցը ներառված է որպես Մերձավոր Արևելքում «տարածաշրջանային անվտանգության քննարկում»: Նմանատիպ բանակցությունների անցկացումը, ըստ պարբերականի, հիմնված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխըմբռնման վրա: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին