Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել ՊՆ շենքի մոտ

03 Հունիս, 2019 13:55
Քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել ՊՆ շենքի մոտ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հւնիսի 3-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի 5 հասցեում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փաստաբանական ծառայության աշխատակցի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դեռևս անձը չպարզված քաղաքացու ինքնահրկիզման փորձը:

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն:

 

Լրահոս

Դիտել ավելին