Կարևոր իրադարձություններ

«Արմենիա Էյրվեյզը» հունիսի 15-ից սկսում է Երեւան-Թեհրան-Երեւան կանոնավոր չվերթները

03 Հունիս, 2019 12:00
«Արմենիա Էյրվեյզը» հունիսի 15-ից սկսում է Երեւան-Թեհրան-Երեւան կանոնավոր չվերթները

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունիսի 15-ից սկսում է Երեւան-Թեհրան-Երեւան կանոնավոր չվերթները: Այս մասին ընկերությունը հայտնել է ֆեյսբուքյան  իր էջում:

Նշվում է, որ թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր: Միակողմանի տոմսի արժեքն սկսվում է 69 հազար դրամից: 

«Տոմսերը կարող եք ձեռք բերել այցելելով կենտրոնական գրասենյակ՝ Նալբանդյան 19 կամ ավիագործակալներից: Թեհրանից ավիատոմսեր կարող եք ձեռք բերել այցելելով Շահրակ Ղարբ, Ֆարահզադ բուլվար, Սինա բիզնես կենտրոն, հինգերորդ հարկ, 27 գրասենյակ, հեռախոսի համար +98 21 8836 6400»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավիաընկերությունը չվերթներն իրականացնելու է 112-տեղանոց «BAe 146-300» տիպի ինքնաթիռով: Այն Ռումինիայից է բերվել Հայաստան, «Արմենիա Էյրվեյզը» լիզինգով է վերցրել օդանավը: Վերջինս ՀՀ-ում ստացել է EK-14601 գրանցումը:

 

Լրահոս

Դիտել ավելին