Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է Մուսալեռում նորածնին ջրատարը նետած քաղաքացին

03 Հունիս, 2019 11:41
Հայտնաբերվել է Մուսալեռում նորածնին ջրատարը նետած քաղաքացին

Հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին՝ նետել է ջրատարը: Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին