Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություն կատարելու և մի շարք այլ նախագծեր

03 Հունիս, 2019 11:17
ԱԺ-ն ընդունեց Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություն կատարելու և մի շարք այլ նախագծեր

Հունիսի 3-ի Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից խնդրեց 20 րոպե ընդմիջում՝ նախքան օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց:

20 րոպե անց ԱԺ նիստը մեկնարկեց և պատգամավորները քվեարկեցին հերթական  նստաշրջանի նախորդ օրերին քվեարկված օրենքների նախագծերը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց Վարչական իրավախախտումների, Պետական տուրքի մասին օրենքների նախագծերը։

Առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց Պետություն-մասնավոր հատված գործընկերության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններ կատարելու մասին, Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև՝ մի շարք այլ նախագծեր։ 


 

Լրահոս

Դիտել ավելին