Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված Սիփան Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը

03 Հունիս, 2019 11:04
Դավիթ  Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված Սիփան Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ մասնակցել է զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 
 

Լրահոս

Դիտել ավելին