Կարևոր իրադարձություններ

Մարդկային հուզիչ պատմություն. Հայ-նիգերական ընտանիքի հրաշքը

03 Հունիս, 2019 10:28
Մարդկային հուզիչ պատմություն. Հայ-նիգերական ընտանիքի հրաշքը

Աշլի և Ֆլորա Մինասի ընտանեկան պատմությունը ամբողջացավ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում 14 տարի առաջ ծնված Սառայով։ Ուղեղի բնածին հիվանդությամբ լույս աշխարհ եկած Սառայի կենսաբանական ծնողները հուսալվքել էին ու հրաժարվեցին երեխայի հետագա խնամքից։ Բժշկական կենտրոնում բուժվելուց հետո Սառան տեղափոխվեց Մայր Թերեզայի քույրեր կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության խնամքի ներքո։ Նիգերիայի Բենիսիթի քաղաքում քրիստոնյա ընտանիքում ծնված Ֆլորա Մինասը ամուսնացած էր Աֆրիկայում հաստատված, ծագումով հնդկաստանցի և արմատներով հայ բժիշկ Աշլի Մինասի հետ։ Երեք երեխաների հետ 90-ականներին Հայաստան տեղափոխված տիկին Ֆլորան այստեղ գտավ իր 4-րդ զավակին։ Հայաստանում և Իտալիայում բազմաթիվ վիրահատություններ տարած Սառայի կյանքը փրկվեց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին