Կարևոր իրադարձություններ

Սիմֆերոպոլի օդանավակայանը անվանակոչվել է Հովհաննես Այվազովսկու անունով

02 Հունիս, 2019 18:25
Սիմֆերոպոլի օդանավակայանը անվանակոչվել է Հովհաննես Այվազովսկու անունով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանգրով Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով:

«Որոշում եմ Հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետեւյալ օդանավակայաններին»,-ասված է համապատասխան հրամանագրում եւ թվարկված անունների ցանկում նշվում է.

«Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին տալ Հ.Կ. Այվազովսկու անունը:

Համապատասխան հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից»:

 

Լրահոս

Դիտել ավելին