Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել, որից մեկը կին

02 Հունիս, 2019 15:46
Լոս Անջելեսում բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել, որից մեկը կին

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մայիսի 30-ի առավոտյան 8 հայ է ձերբակալվել, որոնք հայկական հարյուրավոր անձնագրեր օգտագործելով բանկային հաշիվներ են բացել  Bank of America ու Wells Fargo բանկերում և 1,5 մլն դոլար են հափշտակել: Այս մասին ասված է ԱՄՆ ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման բաժնի պաշտոնական կայքում: 

Նշվում է, որ ձեռք բերված հայկական անձնագրերի լուսանկարները փոխարինելով՝ դրանք օգտագործել են իրական տերերի անունից բանկային հաշիվներ բացելու համար: 

Կեղծարարները բանկային հաշիվներից այլ հաշիվների գումարներ են փոխանցել և Լաս Վեգասի կազինոներում ու այլ վայրերում կանխիկացրել այն: 

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ 331 հայկական անձնագիր է կեղծվել: 

Ձերբակալվածներն են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը, 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանը և 37-ամյա Արման Գրիգորյանը: 

Հանցախմբի անդամներին առաջադրված մեղարդանքներով մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: 


 

Լրահոս

Դիտել ավելին