Կարևոր իրադարձություններ

Հունաստանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

02 Հունիս, 2019 15:30
Հունաստանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Հունաստանում մեկնարկել է տեղական ինքնակառավարական մարմինների ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երկրում ՏԻՄ ընտրությունների առաջին փուլն անց էր կացվել մայիսի 26-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններին զուգահեռ: Այս փուլում քաղաքացիները պետք է շրջանների ղեկավարներ և քաղաքապետեր ընտրեն այն վայրերում, որտեղ վերջիններս ընտրվել են քվեարկության առաջին փուլի արդյունքում:

Ընդհանուր առմամբ համայնքային և շրջանային իշխանական մարմինների ընտրությունների արդյունքում 13 շրջանի և 332 համայնքի ղեկավարներ կընտրվեն, ինչպես նաև շրջանային խորհուրդների 703 համայնքային խորհուրդների մոտ 10 000 անդամ:

Քաղաքապետերը, նահանգապետերը, շրջանային ու համայնքային խորհրդի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Նրանց պաշտոնավարումը կսկսվի սեպտեմբերի 1-ին:

Ընտրատեղամասերը բաց են տեղի ժամանակով 07:00-ից և կաշխատեն մինչև 19:00-ն, որից հետո կհրապարակվեն առաքին էքզիթ փոլերի արդյունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին