Կարևոր իրադարձություններ

9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը

02 Հունիս, 2019 15:12
9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը

Գնահատման թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ 9֊րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։ 


«Գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։ Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2֊ին կամ վաղը՝ հունիսի 3֊ին՝ իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով»,- ասված է հաղորդագրությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին