Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի հետ կայացած գագաթնաժողովի ձախողման պատճառով Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել 5 բարձրաստիճան դիվանագետի

02 Հունիս, 2019 12:17
ԱՄՆ-ի հետ կայացած գագաթնաժողովի ձախողման պատճառով Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել 5 բարձրաստիճան դիվանագետի

Հարավային Կորեայի հրապարակումներից հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հանոյում գագաթնաժողովի ձախողումից հետո հինգ բարձրաստիճան դիվանագետների մահապատժի են ենթարկել՝ մեղադրելով նրանց ԱՄՆ-ի համար լրտեսության համար. գրում է amerikayidzayn.com-ը: 

Հյուսիսային Կորեայում մարտ ամսին Հյուսիսային Կորեայի հատուկ դեսպանորդ Կիմ Հյուք Չխոլը եւ երկրի արտաքին գործերի նախարարության եւս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ մահապատժի են ենթարկվել ԱՄՆ-ի հետ կայացած գագաթնաժողովի ձախողման պատճառով: Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի Chosun Ilbo թերթը: 

Թերթը գրում է, որ բոլորը մեղադրվում են Միացյալ Նահանգների համար լրտեսության համր եւ մահապատժի են ենթարկվել Փհենյանի Միրիմ ռազմական օդանավակայանում: Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Քիմ Յոն Չխոլը, որը Քիմ Չեն Ընի առաջին տեղակալն էր դատապարտվել է տաժանակիր աշխատանքի եւ գաղափարական վերապատրաստման: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպումը ԿԺԴՀ առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ տեղի ունեցավ 2019 թ. փետրվարի 27-ին եւ 28-ին: Կողմերն ավարտեցին գագաթնաժողովը նախատեսվածից ավելի շուտ առանց որեւէ համաձայնության, իսկ համատեղ ճաշկերույթը չեղարկվեց: 

Հանդիպման ընթացքում տարաձայնությունների պատճառ է դարձել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները: Գագաթնաժողովից հետո Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեան պահանջում էր պատժամիջոցների ամբողջական վերացում իր միջուկային ծրագրի դիմաց: 


 

Լրահոս

Դիտել ավելին