Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային

02 Հունիս, 2019 11:03
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային:

Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` ի շահ մեր երկրների»,- ասվում է նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իտալիայի ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին