Կարևոր իրադարձություններ

Ես կոչ չեմ արել սպանել Փաշինյանին, ինձ սխալ են մեկնաբանել. ադրբեջանցի պատգամավորը հերքում է

01 Հունիս, 2019 18:28
Ես կոչ չեմ արել սպանել Փաշինյանին, ինձ սխալ են մեկնաբանել. ադրբեջանցի պատգամավորը հերքում է

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են հրապարակել, որ Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն կոչ է արել սպանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ի պատասխան ադրբեջանցի սպայի կորուստի:

Ավելի ուշ պատգամավորը հայտարարել է, որ նման կոչ չի արել և լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր խոսքերը: «Ես կոչ եմ արել հսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարներին, որոնք տեղակայված են ճակատային գծում: Ես ասել եմ, որ դիպուկահարները չպետք է կրակեն որտեղ պատահի: Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ ճակատամերձ գոտի կարող են գալ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, կառավարությունների անդամեր, և դա կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների:

Օրինակ, զորքերի շփման գիծ կարող է գալ Փաշինյանը: Եվ հանկարծ դիպուկահարները կրակ բացեն: Դա ողբերգության կվերածվի: Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի ներկայացուցիչներին: Եվս մեկ անգամ, ցավում եմ, որ իմ խոսքերը սխալ են ընկալել և աղավաղել են»,- ասել է նա:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատգամավորն ասել էր. «Ես պաշտպանության նախարար չեմ, ոչ էլ գերագույն գլխավոր հրամանատար, ուստի չեմ կարող հրաման տալ մեր բանակին: Բայց խնդրում եմ բոլոր դիպուկահարներին կրակել Փաշինյանին, եթե նա նորից այցելի Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: 


 

Լրահոս

Դիտել ավելին