Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանությունում կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում

01 Հունիս, 2019 16:57
Ռազմական ոստիկանությունում կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքը վաղ առավոտից վերածվել էր հեքիաթային միջավայրի: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին ռազմական ոստիկանության անձնակազմի երեխաներն ու թոռնիկները: Փոքրիկ հյուրերը կավճանկարներով էին պատել շուրջբոլորը՝ պատկերելով արեւ, երկինք, ծաղիկ, տնակ, զինվոր:

Մանկական երգերի ուղեկցությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը ծանոթացավ փոքրիկների հետ, շնորհավորեց տոնի կապակցությամբ եւ հետաքրքրվեց նրանց նկարած պատկերներով: Երեխաների տոնն առավել ուրախ եւ հիշարժան դարձրին խաղավար ծաղրածուն ու հեքիաթների հերոսները: Տոնական միջոցառումն ամփոփվեց  երաժշտական համերգով:

 

Լրահոս

Դիտել ավելին