Կարևոր իրադարձություններ

Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

01 Հունիս, 2019 16:45
Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարման ծառայությունն ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված երեխաների համար Երևան քաղաքում կազմակերպել է ուրախ մանկական միջոցառում: 

«Հունիսմեկյան միջոցառմանը ներկա է գտնվել 4-9 տարեկան 35 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների տարբեր հերոսները: Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը՝ իր շնորհավորական խոսքում մաղթելով երեխաներին անհոգ և ուրախ մանկություն, առողջություն, խաղաղ երկինք և ամենայն բարիք: Տոնական ուրախ միջոցառման ավարտին երեխաները լուսանկարվել են հեքիաթների հերոսների և Ծառայության ղեկավար անձնակազմի հետ»,-ասված է ԴԱՀԿԾ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: 


 

Լրահոս

Դիտել ավելին