Կարևոր իրադարձություններ

Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

01 Հունիս, 2019 14:04
Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

«Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրել է նա: 

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի մեկին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը։ 


 

Լրահոս

Դիտել ավելին