Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայողը վթարի է ենթարկվել. նրա դին հայտնաբերել են մեքենայից դուրս. Shamshyan.com

01 Հունիս, 2019 10:10
Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայողը վթարի է ենթարկվել. նրա դին հայտնաբերել են մեքենայից դուրս. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձախ հատվածում առկա ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Վ.Խաչատրյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ.Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում որպես պայմանագրային զինծառայող: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին