Կարևոր իրադարձություններ

Նոր պարտք. ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ից չորրորդ ռազմական վարկը ստանալու շուրջ. «Ժամանակ»

01 Հունիս, 2019 09:10
Նոր պարտք. ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ից չորրորդ ռազմական վարկը ստանալու շուրջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը բանակցում է Ռուսաստանից չորրորդ 100 մլն դոլարի ռազմական վարկը ստանալու շուրջ:

Սա արվում է ոչ միայն Հայաստանի պաշտպանունակությունը մեծացնելու նկատառումներից ելնելով. Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումը, եւ դրա ամենավառ ապացույցը ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելն է:

Ռուսները վարկ տալիս են, բայց նոր իշխանությունների անկեղծությանը այդպես էլ չեն հավատում»:

 

Լրահոս

Դիտել ավելին