Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Փաստ». ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն իշխանությունների առջև հանձն է առել ազատվել մի շարք կադրերից. նրանք թույլ չեն տվել սորոսական ՀԿ-ներին գործունեություն ծավալել բուհում

01 Հունիս, 2019 08:05
«Փաստ». ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն իշխանությունների առջև հանձն է առել ազատվել մի շարք կադրերից. նրանք թույլ չեն տվել սորոսական ՀԿ-ներին գործունեություն ծավալել բուհում

«Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը իշխանությունների առջև հանձնառություն է ստանձնել ազատվել մի շարք կադրերից, մասնավորաբար, ըստ տեղեկությունների, առաջին քայլերից մեկը կլինի ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշ­խատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելը: 

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, պատճառը Սորոսի հիմնադրամի վերջնա­գիրն է: Խնդիրն այն է, որ Վահագն Վարագյանը, ի պաշտոնե զբաղվելով ԵՊՀ ակտիվ ուսանողական խմբերի հետ աշխատանքով, թույլ չի տվել Սորոսի ֆինանսավորած հ/կ-ներին գործունեություն ծավալել ԵՊՀ-ում: Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար «Ռեստարտ» նախաձեռնությունը ԵՊՀ-ում տապալվել է հենց Վարագյանի գործողությունների շնորհիվ: 

Եվ քանի որ իրավիճակ է փոխվել և Սորոսի հիմնադրամն իրեն իշխա­նության բաժնետեր է համարում, ապա եկել է Վարագյանի համար հատուցման, իսկ «սորոսական» հ/կ-ների համար՝ իրենց անխոչըն­դոտ մուտքը Մայր բուհ ապահովելու ժամա­նակը: 

Մեր ունեցած տեղեկությունների հա­մաձայն, ավելորդ աղմուկից և համալսարանականների դիմադրությունից խուսափելու համար ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հանձնարարվել է ոչ թե ուղղակի աշխա­տանքից ազատել Վահագն Վարագանին, այլ մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ հոգաբարձունե­րի խորհրդի նիստ գումարել և ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու որոշում կայացնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին