Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Ապաստան. ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով հայ պաշտոնյաների դիմումները շատացել են

31 Մայիս, 2019 09:28
«Ժամանակ». Ապաստան. ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով հայ պաշտոնյաների դիմումները շատացել են

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանատան մեր աղբյուրի՝ վերջին շրջանում հաճախակիացել են արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով նախկին եւ ներկա պաշտոնյաներից ստացվող դիմումները: Սա անմիջական կապ ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահ մարմիններին չհանձնելու ՌԴ իշխանությունների որոշման հետ:

Հայ պաշտոնյաները համարում են, որ ՌԴ քաղաքացիությունը հուսալի պաշտպանություն է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական եւ քրեական հետապնդումներից պաշտպանվելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին