Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Կրկին փորձիր. ԼՀԿ-ն դարձյալ քննարկում է դատարանների վերաբերյալ Փաշինյանի կոչի թեմայով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը

31 Մայիս, 2019 08:27
«Հրապարակ». Կրկին փորձիր. ԼՀԿ-ն դարձյալ քննարկում է դատարանների վերաբերյալ Փաշինյանի կոչի թեմայով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրկին քննարկում է դատարանների վերաբերյալ Փաշինյանի կոչի և դատաիրավական բարեփոխումների թեմայով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։

Առայժմ կոնկրետ օր չեն կարողանում որոշել, քանի որ ԱԺ հերթական քառօրյան բավականին հագեցած է՝ չորս տասնյակից ավելի նախագծերի քննարկում, ՍԴ նախագահի անդամի ընտրություն, ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամների ընտրություն, Կենտրոնական բանկի հաղորդման քննարկում․ ենթադրվում է, որ մոտ մեկ շաբաթ կձգվեն ԱԺ նիստերը, իսկ արտահերթ նիստի օրը կորոշեն, երբ կավարտվի հերթականը։

Որոշ տեղեկություններով՝ անցումային արդարադատության թեմայով հրավիրված լսումների ժամանակ դատարաններն արգելափակելու մասին ընդդիմադիր ուժերի կողմից ելույթ չունենալը նրանք ուզում են այսպես արդարացնել՝ ոչինչ, որ իշխանությունը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը, ինչպես արեց օրեր առաջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին