Կարևոր իրադարձություններ

Նրանց, ովքեր կշարունակեն, հաջողություն եմ մաղթում, ովքեր չեն շարունակի, շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարություն արեց

30 Մայիս, 2019 11:57
Նրանց, ովքեր կշարունակեն, հաջողություն եմ մաղթում, ովքեր չեն շարունակի, շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարություն արեց

Արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի մասին օրենքը և սա 17 նախարարությունների կազմով մեր վերջին նիստն է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքիր համար: Նրանց, ովքեր կշարունակեն, հաջողություն եմ մաղթում, ովքեր չեն շարունակի, շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար: Այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինայնը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել ու դիտարկվել. «Մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է, ինչի արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ: Մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից մենք ինքներս առանձնապես գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը: Ի վերջո այն պետք է խթանի նախանշված տնտեսական տեսլականի իրականացմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին