Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի հավաքածուի արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում

30 Մայիս, 2019 10:56
Շառլ Ազնավուրի հավաքածուի արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում

Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրին պատկանած արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում։ Ինչպես տեղեկացրել է Le Figaro թերթը, սակարկությունները, որը կազմակերպել է Christie's աճուրդների տունը, տեղի կունենան հունիսի 4-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աճուրդի կհանվի երկու բրոնզե քանդակ։ Առաջինը ֆրանսիացի արվեստագետ Ժերմեն Ռիշյեի (1902-1959) գործն է, որն ստեղծվել է 1953-ին եւ պատկերում է մատադորին եւ ցլի գանգը։ Այս քանդակը Ռիշյեի 11 աշխատանքներից մեկն է, որը նվիրված է ցլամարտի թեմային։ Նրա մյուս ստեղծագործությունները պահվում են, մասնավորապես, Նյու Յորքի Գուգենհեյմի ֆոնդում եւ Բրյուսելի Գեղարվեստի թագավորական թանգարանում։ Փորձագետները քանդակը գնահատում են 2,5 մլն եվրո։

Եվս մեկ աշխատանք Ազնավուրի հավաքածուից՝ Սեզար Բալդաչինիի քանդակը («Տեսկոնի տախտակը»), ստեղծվել է 1958-ին։ Նախնական արժեքը 60-80 հազար եվրո է։

Ավելի վաղ Ֆրանսիայում աճուրդում վաճառվել էր այն ավտոմեքենան, որը երգիչը գնել էր 1966-ին։ Սակարկությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին Գրան պալե ցուցասրահում։

 

Լրահոս

Դիտել ավելին