Կարևոր իրադարձություններ

Ուրուգվայի ԱԳՆ հայտարարությունը՝ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների 27-ամյակի առիթով

30 Մայիս, 2019 10:47
Ուրուգվայի ԱԳՆ հայտարարությունը՝ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների 27-ամյակի առիթով

Մայիսի 27-ին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նվիրված Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-րդ տարեդարձին:

Հայտարարությունում ասված է․

«1992 թ․ մայիսի 27-ին եղբայր երկրներ՝ Ուրուգվայը եւ Հայաստանը պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Երկու ժողովուրդների եղբայրական կապերի արմատները գնում են դեռեւս 20-րդ դարի խորքերը, երբ խոշոր միգրացիոն ալիքի արդյունքում հազարավոր հայ գաղթականներ հանգրվան գտան Ուրուգվայում՝ դրանով իսկ էականորեն նպաստելով պետության սոցիալ-տնտեսական զարգացմանը։

27 տարիների երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, միջազգային իրավունքի, բազմակողմանիության, մարդու իրավունքների՝ իրավական պետություններում գործող այլ հիմնարար սկզբունքների հիման վրա։

Ուրուգվայը եւ Հայաստանը հաստատուն կերպով հանդես են գալիս հօգուտ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների կիրառմամբ։

Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը երկու երկրների միջեւ փայլուն հարաբերությունների վկայություն է եւ եւս մեկ քայլ է երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ու համագործակցության շարունակական ամրապնդման ճանապարհին»։

 

Լրահոս

Դիտել ավելին