Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539,5
    547,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

«Ժողովուրդ». Հերթական խռովությունը՝ դատավորների և ԲԴԽ-ի միջև

30 Մայիս, 2019 09:47
«Ժողովուրդ». Հերթական խռովությունը՝ դատավորների և ԲԴԽ-ի միջև

«Մայիսի 27-ին դատավորների ժողովում ընդունված հայտարարությունը՝ ԲԴԽ-ի անգործության մասին, լուրջ քննարկման առիթ է դար­ձել ԲԴԽ-ի անդամների միջև: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ անդամներից ոմանք ներքին կար­գով խոսել են դատավորների հետ և հետաքրքրվել, թե ինչու են նման բան արել: 

«Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել, գնա­ցել էր, իսկ մենք էլ կարող էինք այդ ամենից հետո ձեզ հետ համագործակցված աշխատել, բայց դուք ժողով արեցիք ու ԲԴԽ-ին ասե­ցիք, որ կառույցը անգործության է մատնված»,-ընդգծել են ԲԴԽ անդամները: 

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատա­վորներից շատերն էլ ԲԴԽ անդամներին բացատրել են, որ իրենց քայլը պայմանավորված է եղել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի՝ դա­տական համակարգի հասցեին կոշտ հայտարարություններով: Ու միայն դրանից հետո են դատավորները որոշել արտահերթ ժողովի տեքստում ընդգծել, որ ԲԴԽ-ն անգործության է մատնված: 

Իսկ ահա ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել էր. «Ի պաշտոնե մենք ստանում ենք որոշակի տեղեկություններ անձանց մասին, որտեղ գրված է ընդհանուր արտահայտություն, որ անձն ունի կոռուպցիոն հակումներ: Այստեղ ինձ մոտ մեծ հարցական նշան է առաջանում, ուրեմն այստեղ պետք է երկու բան անել, կամ օպերատիվ հետախուզական միջոցներով այդ կոռուպցիոն հակումները պարզել և այդ անձին անարգանքի սյունին գամել, կամ անել կաշառքի պրո­վոկացիա, ինչպես Վրաստանում էին անում: Եթե անձը ունի կոռուպցիոն հակումներ, ապա այդ հակումները բացահայտել, կոնկրետ գոր­ծով բռնել և կրկին անարգանքի սյունին գամել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին