Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Վեթինգի գաղափարի «քավորը» Վահե Գրիգորյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են. ինչ է եղել իշխանության «խոհանոցում»

30 Մայիս, 2019 09:12
«Փաստ». Վեթինգի գաղափարի «քավորը» Վահե Գրիգորյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են. ինչ է եղել իշխանության «խոհանոցում»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունների կողմից դատական համակարգում վեթինգ սկսելու մասին նախորդ շաբաթ արված հայտարարությունն իր նախապատմությունն ունի. այս գաղափարը դեռեւս փետրվարից է քննարկվել թիմի ներսում, սակայն թեման ակտիվացել է միայն վերջին հայտնի իրադարձություններից հետո, երբ որոշվել է արագացնել գործընթացը:

Գաղափարի «քավորը» ՔՊ-ական Վահե Գրիգորյանն ու պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն են: Ի դեպ, ըստ որոշ աղբույրների հավաստման, հենց նրանք էլ որպես փորձագետ ներգրավել են Ռուբեն Կարանզային, որպեսզի վերջինս հանգամանալիս եւ պրակտիկապես մանրամասն ներկայացնի խնդրի բուն էությունը:

Ըստ նույն աղբյուրի փոխանցման՝ վեթինգի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են. դրա մասին, ի դեպ, նախօրեին խորհրդարանում ակնարկեց նաեւ Լիլիթ Մակունցը, ինչը հատկապես ընդդիմության շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ մինչ այդ վեթինգ հասկացության մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, իսկ քննարկումներն ընթացել են իշխանության «խոհանոցում»՝ բավական նեղ շրջանակներում:

Ի դեպ, վերջին օրերին որոշակի զարմանք է նկատվում նաեւ իշխանական որոշ պատգամավորների շրջանում, քանզի այս ամենն իրենց համար էլ է անակնկալ եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին