«Հրապարակ» թերթը գրում է.
«Սպիտակավորի եկեղեցի, Նժդեհի գերեզմանին այց՝ նշանային համակարգով վերադառնում ենք ակունքներին»,- ասաց ՀՀԿ-ականը՝ նկարագրելով մայիսի 28-ին Հանրապետականի օրը: Իսկ Սպիտակավոր եկեղեցին բավականին բարդ ճանապարհ ունի՝ եթե ոչ ոտքի, ապա գոնե «վիլիսի»։
Ուխտագնացությանը հաջորդել է տոնական ճաշկերույթ, թամադան եղել է Սերժ Սարգսյանը: Ասա՞ց, որ վերադառնում է՝ հետաքրքրվեցինք մենք։ «Նախ՝ ինքը չէր գնացել, որ վերադառնար, բայց մոտեցումը հիմնականում գաղափարական-վերհուշային էր` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, ոնց որ բանակի քաղաքական քեֆ»: