Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

«Ժամանակն է, որ ձերբազատվենք «արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ» ադրբեջանոտ ձևակերպումից». Արման Սահակյան

29 Մայիս, 2019 21:32
Հեղինակ՝ Արման Սահակյան
«Ժամանակն է, որ ձերբազատվենք «արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ» ադրբեջանոտ ձևակերպումից». Արման Սահակյան

Վերլուծաբան Արման Սահակյանը ֆեյսբուքում գրել է.

«Ադրբեջանի շարունակ աճող ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների ֆոնին արդեն ժամանակն է, էլի, որ ձերբազատվենք էդ «արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ» ադրբեջանոտ ձևակերպումից։ Կարող է՝ շատերն ասեն, թե դա նաև Մինսկի խմբի մոտեցումն է և այլն։ Հա, հասկացանք, բայց Մինսկի խումբն էնքան ձևակերպումներ ունի, որ Ադրբեջանին ձեռնտու չէ, և նա, մեղմ ասած, թքած ունի էդ ձևակերպումների վրա։ Բայց խնդիրը դա էլ չէ։

Նախ՝ Արցախը ոչ թե հակամարտ զորք ունի, այլ գտնվում է «միջազգային զինված հակամարտության» մեջ մեկ այլ կողմի հետ, ավելին` կողմերը գտնվում են նույնիսկ պատերազմի մեջ։ Սա շատ կարևոր է, մենք ենք, չէ՞, ուզում Արցախը ճանաչել տալ որպես ինքնիշխան պետություն, ուրեմն՝ պետք է ձերբազատվել ձևակերպումներից, որոնք ավտոմատ սեպարատիզմի ֆոն են ստեղծում։ Քանի որ Արցախը միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն չէ, հետևաբար, երբ ասում ենք հակամարտ զորքեր, ավտոմատ ստացվում է` ինչ-որ խմբավորում հակամարտում է կենտրոնական իշխանության դեմ (գուցե մի քիչ ծայրահեղական է հնչում, բայց չէ՞ որ Բաքուն հենց այդպես էլ ներկայացնում է, իսկ մենք նման մոտեցումներով նպաստում ենք դրան)։

Չնայած միջազգային իրավունքում հստակ սահմանում էլ չկա միջազգային ռազմական կոնֆլիկտի վերաբերյալ, բաց, օրինակ, Ժնևյան կոնվենցիայի Լրացուցիչ պրոտոկոլ 2-ի մեկնաբանությունում ռազմական կոնֆլիկտ է համարվում կոնֆլիկտը, երբ ներգրավված են շատ թե քիչ կազմակերպված զինված ուժեր։ Իսկ Արցախի ԶՈւ-ն ոչ թե քիչ, այլ լավ էլ շատ է կազմակերպված։ Կան սահմանումներ, համաձայն որոնց՝ միջազգային ռազմական կոնֆլիկտը կարող է տեղի ունենալ կողմերի միջև, որոնք պարտադիր չէ, որ հանդիսանան «բարձր պայմանավորվող կողմ» Ժնևյան կոնվենցիայով (օրինակ` միջազգային իրավունքի պրոֆեսոր Գրինվուդի մոտ)։

Այսինքն` Արցախը գտնվում է միջազգային ռազմական կոնֆլիկտի մեջ, հետևաբար ոչ թե «արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ», այլ «արցախա-ադրբեջանական շփման գիծ կամ սահման» (ոնց կուզեք, երկրորդն ավելի լավ է հնչում)։ Միաժամանակ «միջազգային զինված հակամարտություն» սահմանումն ու ճանաչումը կարևոր է նրանով, որ դա հնարավորություն է տալիս կիրառելու մարդասիրական բազմաթիվ նորմեր, որոնք վերապահված են միջազգային ռազմական կոնֆլիկտների համար դրանից բխող այլ էֆեկտներով։

Պետք է ազատվել նաև «ղարաբաղյան հակամարտություն» տերմինից: Սա էն նույն տրամաբանության շարունակությունն է, որ չկա միջազգային հակամարտություն Արցախի ու Ադրբեջանի միջև։ Նման ձևակերպումից, փաստորեն, ստացվում է, որ գործ ունենք տարածքային հակամարտության հետ. հակամարտություն Ղարաբաղ տարածքի համար, բնականաբար, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սա այն է, ինչին նույնպես միշտ ձգտում են ադրբեջանցիները։

Նման մոտեցումներով դժվար էլ կարողանանք համոզել, թե Արցախը կոնֆլիկտի կողմ է, ավելին` նրան ներգրավել որպես բանակցային կողմ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին