Կարևոր իրադարձություններ

Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգով․ Դատախազություն

29 Մայիս, 2019 18:51
Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգով․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից անդրադարձել են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձման շուրջ առաջացած խնդիրների մասին տարածված տեղեկություններին․

«Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:

Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Միհրան Պողոսյանին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք էր առաջադրվել՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչն առաջացրել էր ծանր հետևանքներ: 


 

Լրահոս

Դիտել ավելին