Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում Թումանյանի անվան մանկական գրադարանի վերաբացմանը

29 Մայիս, 2019 18:22
Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում Թումանյանի անվան մանկական գրադարանի վերաբացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի անվան Ստեփանակերտի մանկական գրադարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի մանկական գրադարանը միշտ էլ կարեւոր դերակատարություն է ունեցել Արցախում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում՝ հույս հայտնելով, որ հաստատությունն այսուհետ եւս պատվով կիրականացնի իր այս առաքելությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին