Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայողի ընտանիքին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի հատուցում կտրամադրվի

29 Մայիս, 2019 17:35
Զոհված զինծառայողի ընտանիքին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի հատուցում կտրամադրվի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 27.05.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 1 զոհված զինծառայողի ընտանիքին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:

 Այսօր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ավագ սերժանտ Գևորգ Աշոտի Հովհաննիսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար։

 

Լրահոս

Դիտել ավելին