Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին

29 Մայիս, 2019 16:38
Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին, որոնք կայանալու են հուլիսի 21-ին:

Ինչպես հայտնում  է meduza.io կայքը, այս մասին ասել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Սաքվարելիձեն:

Ավելի վաղ ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը հայտարարել էր, որ Սաակաշվիլին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի կարող ներառվել իրենց կուսակցական ցուցակում:

Սաակաշվիլին չի կարող ընդգրկվել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում, քանի որ նա տևական ժամանակ չի բնակվել Ուկրաինայի տարածքում:

Ռազումկովը մանրամասնել է, որ վրացի քաղաքական գործիչն առհասարակ չի կարող ներառվել որևէ կուսակցության ցուցակում, քանի որ ըստ օրենսդրության՝ պետք է առնվազն հինգ տարի ապրած լիներ երկրի տարածքում:


 

Լրահոս

Դիտել ավելին