Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Լևոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն. Վիկիլիքսի բացահայտումները. armlur.am

29 Մայիս, 2019 13:22
Լևոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն. Վիկիլիքսի բացահայտումները. armlur.am

Դեռեւս 2008 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մարդաշատ հանրահավաք էր անցկացրել: Այս մասին հայտնում է armlur.am-ը՝, նշելով որ, ըստ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին Ազատության հրապարակում մասնակցել էր նույնքան մարդ, որքան փետրվարի 16-ի նրա նախընտրական վերջին հանրահավաքին: Փետրվարի 20-ի երթից հետո տեղի ունեցած հանրահավաքին Արամ Մանուկյանը, որը 1991 թվականին հռչակեց Հայաստանի անկախությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանին հռչակել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

Հիշեցնենք, որհենց այդ ժամանակ հանրահավաքի մասնակիցները պահանջում էին, որպեսզի արդեն այդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարեն գործողություններ, որոնք կամրագրեն այն հաղթանակը, որը գողացվել է ժողովրդից: Այդ պահանջները հնչել են բոլոր ելույթների ժամանակ, որհնչել են Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին: Սակայն վերջում ելույթ ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին հանգամանալից բացատրել է իրավիճակը: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` խնդիրը հստակ է` ժողովուրդը հաղթել է եւ տեր է կանգնելու իր հաղթանակին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը կանգնելու է մինչեւ վերջ, եթե անգամ իր կողքին ոչ ոք չմնա: Նա նորից կրկնել է Մատենադարանի հանրահավաքում ասվածը, որ ունեն գործողությունների հստակ ծրագիր, եւ վստահ է, որ հետեւողական գործողություններով հասնելու են երկրում օրենքի իշխանության հաստատման: Սակայն ժողովրդի մի մասը կրկին վանկարկում էր «այսօր», «Բաղրամյան» բացականչությունները:

Ի պատասխան դրան` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր` ներողություն խնդրելով այդ գնահատականի համար, որիրենք ավելի իրազեկված են, քան քաղաքացիները: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի նախագահի ընտրությանը միջազգային դիտորդների ու Եվրամիության երկրների դեսպանների տված գնահատականը նպաստավոր վիճակ է ստեղծումիրենց համար: «Սա լուրջ քաղաքականություն է, եւ ես գիտեմ իմ անելիքը»,- հայտարարել էրԼեւոն Տեր-Պետրոսյանը` ասելով, որթողոչոք չկասկածի, որ ժողովրդի հետ միասին հասնելու են իրենց նպատակին «ամենախելոք, ամենաճշգրիտ եւ ամենավճռական քայլերով»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրությանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Ազատության հրապարակում ինքը հրավիրում է քաղաքացիներին հանրահավաքի: «Վաղը` ժամը 15-ին, դուք ականատես կլինեք չափազանց կարեւոր իրադարձության: Մենք պայքարելու ենքմինչեւվերջ, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւվերջ»,-իր ելույթը եզրափակել էրԼեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց տարիներ հետո պարզվում է` Լեւոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն եւ նրանց այլ պահանջ ներկայացրել, իսկ հարթակում այլ պահանջներ է հնչեցրել:

Հրատապ մեսիջը, ըստ Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված փաստաթղթի, հետեւյալն է. «Նախագահական թեկնածուԼեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը շտապ հանդիպում է խնդրելPolChief-ի հետ փետրվարի 21-ին: Էլեկտրոնային գաղտնազերծումների հնարավորությունները հաշվի առնելով` վերջինս PolChief-ին փոխանցել էր` ասելով ուղղակիորեն Լեւոն Տեր-Պետրոսյանիհաղորդագրությունը»: Ստորեւ ներկայացնում ենքԼեւոն Տեր-Պետրոսյանի գրած նամակը ամբողջությամբ` առանց խմբագրման. «Մարդիկ զայրացած են: Նրանք մեզ մղում են նրան, որ դիմենք վճռական գործողությունների: Մենք ցանկանում ենք պահել շարժումը օրինական շրջանակի ներքո եւ հակված ենք շարունակել այդ ճանապարհով: Այնուամենայնիվ, այդկերպ վարվելը դժվար է թվում, որեւէ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Միակ ելքը երկրորդ փուլն է նախագահական ընտրություններում: Սա թույլ կտա պահպանել ժողովրդական շարժումը սահմանադրական սահմաններում: Մեր խնդրանքն է` ճնշում գործադրել իշխանությունների վրա գնալու այս ճանապարհով: Նաեւ ճնշում գործադրել նրանց վրա չխանգարելու մեր խաղաղ ցույցերին, երթերին, արշավներին: Նրանք ի վիճակի չեն լինի մերժելձեր ճնշումը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին