Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Դատավոր է նշանակվել քրեական գործերի կեղծ քննությունների պատասխանատուներից մեկը

29 Մայիս, 2019 09:42
«Հրապարակ». Դատավոր է նշանակվել քրեական գործերի կեղծ քննությունների պատասխանատուներից մեկը

«Հրապարակը» գրում է.

«Բարձրագույն դատա­կան խորհուրդն օրերս անցկացրեց դատավորնե­րի քննությունների հարցազրույցի փուլը: Քրեական մասնագիտացման բաժնի համար 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 4-ը: Նրանց թվում է դատախազության 3-րդ կայազորի զինդատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: 3-րդ կայազորային քննչա­կան վարչությունը սպասարկում է Մարտակերտի զորամասերը: Վերջին տարում տեղի ունեցած քրեական դեպքերից, դատական գործերից, որոնք հանրությա­նը հայտնի են, առնվազն հինգը վերաբերում են Մարտակերտի 5-րդ պաշտպանականին: Դեպքե­րի հանգամանքները մինչև վերջ չեն պարզվում, մնում են մութ ու չպարզաբանված տուժողների հարազատների համար: Թվարկենք առավել աղմկահարույց դեպքերը:

 Երրորդ կայազորն է զբաղվել երևանցի զինծառայող Կ.-ի բռնա­բարության գործով: Նրա նկատմամբ բանակ զորակոչվելու հենց առաջին օրերին բռնություն է տեղի ունեցել՝ սպա Գ.-ն, տղայի խոսքերով, նրան ծեծել է և պարբերաբար բռնա­բարել: Գործը հարուցվելուց հետո շատ արագ այն շրջել է տուժողի դեմ, նրան սուտ մատնության մե­ղադրանք են ներկայացրել, նա ամիսներով ապօրինի պահվել է զինվորական ոստիկանությունում, ճնշումների ներքո ցուցմունքներ տվել, որոնցից հետագայում դատա­րանում հրաժարվել է: Այժմ գործը լսվում է Ստեփանավանի դատարա­նում:

Երրորդ կայազորը քննում է նաև զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի գործը: Նա մա­հացել է 2017-ի նոյեմբերի 4-ին՝ զորամասի պահեստում ականի պայթյունից՝ մարմնով փակելով հակատանկային ականը: Հրա­մանատարության հանցավոր անփութության պատճառով ակա­նը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքե­րի մեջ՝ դառնալով նրա մահվան և ևս երկու զինծառայողների վիրավորման պատճառը: Նա­խաքննությունը տևել է 2 տարի: 

Մարտակերտում է ծառայել նաև եզդի զինծառայող Տուրիկ Բրոյանը, որը հոգեկան խնդիրներ ունի, սա­կայն ՊՆ-ն նրան երկար ժամանակ մեղադրում էր սիմուլյանտության մեջ: Մարտակերտի զորամա­սում «կամբատը» դաժան ծեծի է ենթարկել տղային, քրեական գործ է հարուցվել, որի շուրջ ձևական և երկարուձիգ քննություն է կատարվում:

Եվ ահա, այս կայազորի ղեկավարներից մեկը Արդարադատության ակադեմիայում սովորելուց հետո  նշանակվել է դատավոր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին