Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

Աննա Հաոբյանը այցելել է հիվանդանոցում գտնվող 18-ամյա տավուշցի Լևոնին

28 Մայիս, 2019 22:45
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Աննա Հաոբյանը այցելել է հիվանդանոցում  գտնվող  18-ամյա տավուշցի Լևոնին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր հեռախոսով խոսեցի 18-ամյա տավուշցի Լեվոնի մայրիկի հետ, խնդրեց, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր-բոլոր մարդկանց իրենց ցուցաբերված աջակցության համար՝ նյութական, բարոյական, քարոզչական ու ամեն կարգի: Երեկ ուշ երեկոյան էլ գրել էի, որ հարազատներից իմացա, որ օրվա մեջ անակնկալ հիվանդանոց է այցելել ու Լեվոնին տեսակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ գեղեցկուհի Աննա Հակոբյանը: Լեվոնի մայրիկը և ընտանիքը խնդրեցին ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնել նրան այդ մեծ, կարևոր ուշադրության համար: Անցած ուրբաթ կեսօրից հետո էր, երբ բժիշկները ցուցում էին տվել թանկարժեք Օկտագամ դեղորայքի ձեռքբերումն ու Լևոնի համար օգտագործումը առաջիկա 10 օրերի ընթացքում, այլապես հետո ուշ կլինի: Շաբաթ առավոտյան հարազատների անունից ում գիտեի կամ իրենք մտածում էին, նամակ գրեցի աջակցության համար: Հասցեատերերի մեջ էր նաև տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը, որը նախատեսված է ուռուցքով հիվանդ երեխաների համար:

Հիմնադրամից ցավով տեղեկացրեցին, որ կանոնադրական նպատակներից դուրս /այլ հիվանդությունների դեպքում/ չեն կարող աջակցություն ցուցաբերել, որքան էլ ընդունում են, որ Լեվոնը և նրա ընտանիքը աջակցության արժանի են: Մենք էլ մեր հերթին հասկանալով տրված բացատրությունը, թեպետ մի փոքր տխրեցինք, բայց շարունակեցին ապավինել ժողովրդական աջակցությանը: Ու եթե չլինեին մեր բոլոր հայրենակիցները, որոնք գրեթե մեկ օրվա ընթացքում՝ կիրակի կեսօրից մինչև երկուշաբթի, շուրջ 1 միլիոն հանգանակություն կատարեցին, երկրորդ օրվա հարցը դժվար էր լուծելը:

Սակայն, պարզվեց, մեր գեղեցկուհի տիկին Աննան այլ հրաշք գործեց: Որպես զինվորի մայր այցելեց գրեթե իր տղայի հասակակից ու զինվոր դառնալ պատրաստվող Լեվոնին, մայրաբար զորակցեց նրան ու նրա մայր Աննային, ըստ այդմ ավելի մեծ հանրային ուշադրություն բերեց: Քիչ առաջ ինձ զանգահարեց Լեվոնի հորեղբայրը, աշխարհի օրհնանքը տեղալով թե՛ աջակցած բոլոր լավ, բարի մարդկանց, թե՛ տիկին Աննայի վրա, ասաց, որ հիվանդանոցին է դիմել գործարար մի ընտանիքը, որի համար Տավուշն ամենևին օտար չի եղել /անունը հետո կհրապարակվի իրենց թույլտվությունն ունենալուց հետո/, և ստանձնել է էական պատասխանատվություն Լեվոնի բուժման հարցում: Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց գիտեմ, որ առաջիկա երկու օրերի դեղորայքը հիվանդանոցում առկա է: Ու առնվազն տիկին Աննան իր այցելությամբ ավելի մեծացրեց հանրային ուշադրությունը, ինչի համար նրան անչափ շնորհակալ են Դավթյանների ընտանիքը: Ու ես սիրով փոխանցում եմ իրենց և իմ երախտիքի խոսքը:

Օրվա մեջ բժիշկներից ու մայրիկից հետաքրքվել եմ նաև Լեվոնի վիճակով: Երեկ մի պահ շնչառական ապարատի խնդիրներ էին եղել, բայց դրանից հետո ու այս քանի օրվա ներարկումների ֆոնին մայրը ասում է, որ Լեվոնի հայացքը ավելի պարզ է դարձել, արդեն ավելի լավ է կարողանում շարժել ոտքերը, մարմինը, քան նախորդ օրերին: Բժիշկներն էլ հաստատեցին, որ առաջին օրվա համեմատությամբ առաջընթաց կա, քանի որ այժմ տարբեր մկանախմբեր գործում են: Սա էլ երկրորդ լուրը:

Վաղը Լեվոնի հորեղբայը գալու է Երևան և ես նրա հետ միասին կայցելեմ բանկ ու իր ներկայությամբ կդատարկեմ հաշվեհամարում մնացածը. նշել էի, որ առաջին օրը շտապ կանխիկացրել ենք 632.000 դրամ գումար, և հաշվեհամարի վրա կա մնացած 300.000 դրամին մոտ գումար: Հաշվեհամարից քաղվածքը և ավելին՝ հանգանակությունների ցուցակը անուն առ անուն կտեղադրեմ առանձին: Լևոնի ապաքինումը, բժիշկների հավաստմամբ, ամիսներ է տևելու, և հասկանալիորեն, ընտանիքը հաստատ միայն սրանով ու ֆինանսներ պահանջող այս դժվարություններով չէ, որ անցնելու է: Եվ ուրախ եմ, որ կան ու կլինեն մարդիկ, ովքեր կստանձնեն այդ պատասխանատվության մի մասը:

Տիկին Աննայից զատ վերստին ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, որոնք հավաքաբար մեկարկը դրեցին աս ամենին՝ ապահովելով երկրորդ օրվա բուժման գումարը՝ 1 միլիոն 22 հազար դրամ: 
Մնացած լավ լուրերի մասին կասեմ հաջորդիվ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին