Կարևոր իրադարձություններ

Լիտվան պահանջում է վերանայել «Եվրատեսիլ 2019-ի» արդյունքները

28 Մայիս, 2019 20:42
Լիտվան պահանջում է վերանայել «Եվրատեսիլ 2019-ի» արդյունքները

Լիտվայի LRT հանրային հեռարձակողը Եվրոպական հեռարձակման միությանը (EBU) կխնդրի պարզաբանել «Եվրատեսիլ 2019» մրցույթում Իտալիայի ձայները հաշվելու հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հեռարձակողի տվյալներով՝ «իտալական» ձայները զգալիորեն ազդել են Լիտվայի՝ եզրափակիչ անցնելու վրա: Լիտվայի ներկայացուցիչ Յուրիուս Վեկլոնկոյին միայն մեկ միավոր չի բավականացրել եզրափակիչ դուրս գալու համար: Առաջին կիսաեզրափակչի քվեարկության այդյունքում երկիրը 11-րդ տեղն է զբաղեցրել՝ ստանալով 93 միավոր:

Իտալական հեռարձակող ընկերության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ իտալացի հեռուստադիտողները Լիտվայի ներկայացուցչին մեկ միավոր ավելի շատ են տվել, և այդ տարբերությունը կարող էր նրան եզրափակիչ դուրս բերել: LRT-ի գլխավոր պրոդյուսերի խոսքով՝ Վեկլոենկոն կարող է նաև ֆինանսական փոխհատուցում պահանջել:

Ինքը երգիչը իմաստ չի տեսնում եզրափակչի մասնակիցներին իրենց նվաճումներից զրկելու մեջ: Հիշեցնենք, որ այս տարի Թել Ավիվում անցկացված երգի միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը՝ «Arcade» երգով:

 

Լրահոս

Դիտել ավելին