Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանն ուղղակի մարդ չէ, նա Հայաստանի հերոս է. Սոլովյով (տեսանյութ)

28 Մայիս, 2019 18:54
Ռոբերտ Քոչարյանն ուղղակի մարդ չէ, նա Հայաստանի հերոս է. Սոլովյով (տեսանյութ)

Россия 1-ով հեռարձակվող «Кто против?» հաղորդման ժամանակ ռուսաստանցի լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը խոսել է նաև ԼՂ հակամարտության մասին:

«Ես հիշում եմ, երբ Ալիևը նոր էր ընտրվել նախագահ, շատ համարձակ էր իրեն պահում ԼՂ հակամարտության մասով: Հայ ղեկավարները, ովքեր Արցախի հերոսներ էին, ևս: Եվ հիմա, երբ խոսում են Քոչարյանին փակելու մասին, ես ուզում եմ հիշեցնել, որ նա ուղղակի մարդ չէ, նա Հայաստանի հերոս է, մարդ՝ ով արյուն է թափել»,-ասել է Սոլովյովը՝ հավելելով, որ մարդիկ, ովքեր չեն մասնակցել պատերազմին ու հիմա ցանկանում են փակել Քոչարյանին, պետք է հասկանան, որ հերոսներին ոչնչացնելով, որևէ լավ բան չեն անի սեփական ժողովրդի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին