Կարևոր իրադարձություններ

Լրագրողների գործունեությունը որևէ մեկը միտք չունի սահմանափակելու. Ալեն Սիմոնյան

28 Մայիս, 2019 11:40
Լրագրողների գործունեությունը որևէ մեկը միտք չունի սահմանափակելու. Ալեն Սիմոնյան

Կարծում եմ՝ լրագրողների գործունեությունը որեւէ մեկը միտք չունի սահմանափակելու եւ չի սահմանափակի: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ «Իմ քայլը» խբակցության վերջին փակ նիստում քննարկվել է նաեւ լրագրողներին ԱԺ որոշ հատվածներ չթողնելու հնարավորությունը: «Կարող է ինչ-որ ձեւով համակարգվի: Ես անձամբ, օրինակ, կառաջարկեմ, որ լրագրողների համար ինչ-որ սրահ լինի, որտեղ բրիֆինգներ անեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որը կհամակարգի գործունեությունը: Բայց սահմանափակելն իմ կարծիքով սխալ է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին