Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի առաջին Հանրապետության պետական այրերի գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի

28 Մայիս, 2019 11:32
 Հայաստանի առաջին Հանրապետության պետական այրերի գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի

Հայաստանի առաջին Հանրապետության պետական այրերի գործը կենդանի էնրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվիՍարդարապատիԲաշ ԱպարանիՂարաքիլիսայի հերոսների արյունը իզուր չի հեղվել: Այս մասին մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կայացած միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին Հանրապետությունը, դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր, թե հայ ժողովրդի պատմությունը հասել է  իր ավարտական փուլին: Բայց տեղի ունեցավ հակառակը, անսպասելին, և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում էր, թե կորցրել է  անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն: Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը: Ահա սա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք հավաքվում ենք այստեղ, մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ, մենք  գալիս են բարձրաձայնելու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու բովանդակություն են հաղորդել իրենք իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ Սարդարապատի հուշահամալիր ենք գնում Առաջին Հանրապետության պետական այրերին ասելու, որ նրանց բարձրացրած դրոշն ամենևին թանգարանային նմուշ չէ, այլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ: Վարչապետը շեշտեց՝ նրանց գործը  կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի:

Վարչապետը հիշեց  Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներին, Առաջին Հանրապետությունը կերտած պետական այրերին, կառավարության անդամներին՝ գլխավորությամբ առաջին Հանրապետության չորս վարչապետների՝ Հովհաննես Քաջազնունիի, Ալեքսանդր Խատիսյանի, Համո Օհանջանյանի, Սիմոն Վրացյանի:  «Ձեր սխրանքներով են ոգեշնչվել Արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչև Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչև Լեոնիդ Ազգալդյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչ Ադամ Սահակյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված հայոց բանակի շարքայիններն ու սպաները, սերժանտներն ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը…Ձեր սխրանքներով է ոգեշնչված ՀՀ ազատ և հպարտ քաղաքացին, որ իր սեփական իշխանություն է հաստատել Հայաստանում, ով տեր է դարձել ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքում»,-եզրափակեց վարչապետը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին