Կարևոր իրադարձություններ

Նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկերից մեկի մեջ վառելիք չկար ու դա անհետևանք մնաց. Ալեն Սիմոնյան

28 Մայիս, 2019 11:27
Նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկերից մեկի մեջ վառելիք չկար ու դա անհետևանք մնաց. Ալեն Սիմոնյան

Ապրիլյան պատերազմի հետ կապված կան շատ մտահոգություններ, որոնք պետք է ստուգենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ձևավորելու անրաժեշտությանը:

 «Բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դեպքերի ժամանակ կային շատ հարցեր, կային որոշ մտահոգություններ և դրանց հետ կապված մենք պետք է ստուգենք և ճշտենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում չլինի նախադեպ, որը որ եղավ: Օրինակ՝ նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկերից մեկի մեջ վառելիք չկար ու դա անհետևանք մնաց», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց՝ հանրության մոտ պետք է վստահություն լինի, որ ՊՆ և պետության կողմից արվում է ամեն ինչ զինվորներին ըստ անհրաժեշտության ապահովվելու համար:

Դիտարկմանը, թե ՀՅԴ հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այդ հանձնաժողովում բանակին վերաբերող հարցերը մեծամասամբ քննելու են բանակում չծառայած անձինք՝ Սիմոնյանը խորհուրդ տվեց բանակում ծառայած չլինելու փաստը չշահարկել՝ նշելով.

««Բանակում չծառայածը» մի քիչ քիչ է պետք օգատգործել: Չգիտեմ անձամբ Գեղամը ծառայել է, թե ոչ, ես ինքս ծառայել եմ և եթե առաջարկ լինի հանձաժողովում ընդգրկվել, հաճույքով կլինեմ», - ավելացրեց Սիմնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին