Կարևոր իրադարձություններ

Վերահաստատում ենք, որ անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են. Գագիկ Ծառուկյան

28 Մայիս, 2019 11:22
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Վերահաստատում ենք, որ անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են. Գագիկ Ծառուկյան

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 101 տարի շարունակ մայիսի 28-ը խորհրդանշում է հայոց պետականության վերածնունդը: Թեպետ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ և գոյատևեց ընդամենը երկու տարի, սակայն մեր նախնիների դարեր շարունակ երազած ու իրականություն դարձած անկախությունը կատարեց իր պատմական կարևորագույն առաքելությունը՝ հայ ժողովրդի մոտ արթնացավ անկախ պետականություն ունենալու երկարատև փափագը: Հենց առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։ Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են, և որ միայն մեր ազգի միասնականությամբ մենք կարող ենք կերտել մեր բոլորի երազած բարեկեցիկ ու բարգավաճ հայրենիքը: 
Կրկին շնորհավորում եմ համայն հայությանը կարևորագույն այս տոնի առթիվ: Մաղթում եմ հարատև խաղաղություն և միասնական աշխատանք՝ հանուն մեր երկրի բարգավաճման և հայ ժողովրդի բարօրության: 
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին