Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Գորիս-Կապան ավտոճանապարհին անիվի վնասվելու հետևանքով մեքենան բախվել է հողաթմբին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

28 Մայիս, 2019 10:56
Գորիս-Կապան ավտոճանապարհին անիվի վնասվելու հետևանքով մեքենան բախվել է հողաթմբին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, ժամը 05:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ.Կ., ծնված 1997 թ.) ետևի աջ անիվը վնասվել է, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին:

 Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Ռ.Ս.-ն (ծնված 1991 թ.) և Ռ.Դ.-ն (ծնված 1990 թ.), հոսպիտալացվել են Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին