Կարևոր իրադարձություններ

«ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը». Պոմպեո

27 Մայիս, 2019 23:35
«ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը». Պոմպեո

ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հակված է այդ հարցում հաստատուն որոշում փնտրելու առումով աջակցություն ցուցաբերել կողմերին։ Ինչպես գրում է minval.az-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կողմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը․․․ Մենք գնահատում ենք կողմերի՝ վերջին ժամանակներս բանակցությունների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար բարձր մակարդակով մասնակցությունը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ներդրվում են արդյունավետ քննարկումների և ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ»,- ասվում է Պոմպեոյի շնորհավորական ուղերձում։

Պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին «հուսալի ընկեր և գործընկեր» է համարում և հույս ունի առաջիկա տարում ընդլայնել համագործակցությունը հանուն փոխադարձ առևտրի, տնտեսական զարգացման և երկու երկրների ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու։

 

Լրահոս

Դիտել ավելին