Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել «Հանրապետական» մարզադաշտի մոտ

27 Մայիս, 2019 21:59
Հրդեհ է բռնկվել «Հանրապետական» մարզադաշտի մոտ

Մայիսի 27-ին՝ ժամը 15:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինությունում հրդեհ է բռնկվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և շինության տարածքում՝ խոտածածկույթ (մոտ 500 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին