Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    539
    547

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

ԱԺ խորհուրդը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկել է 41 հարց

27 Մայիս, 2019 21:18
ԱԺ խորհուրդը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկել է 41 հարց

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 34, մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 41 հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է խորհրդի՝ մայիսի 27-ի նիստում:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 34, մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 41 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին